Ներքին 2 տարի առաջ - 19:21 17-07-2024

Տեղի ՔՊ-ական համայնքապետը հարցաքննվել է․ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն պարզաբանում

Oragir.News-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավարն ու նրա տեղակալը հրավիրվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։

«Մի քանի օր է, ինչ իրենք գյուղում չեն, համայնքապետի մտերիմները խոսում են, թե նրան կալանավորել են, բայց իրականում ոչ թե կալանավորել են, այլ կանչել են հարցաքննության»,- հայտնեցին մեր աղբյուրները։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Տեղի համայքնապետ Դավիթ Ղուլունցի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Հակակոռուպցիոն կոմիտեից, սակայն մինչև աշխատանքային ժամի ավարտը մեր հարցին այդպես էլ չպատասխանեցին։

Արձագանքելու դեպքում Oragir.News-ը կհրապարակի Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին