Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:06 16-07-2024

Ըստ էության․ Փաշինյանի հրամանով՝ ՊՊԾ-ն այնպես է պահում, կարծես չեզոքացնում է դարի ահաբեկչին․ Անի Գևորգյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարը հյուրընկալել էր NewDay.am լրատվական կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանին, զրուցել իշխանական թևի աջակիցների կողմից հաճախակի թիրախավորվելու, այս պահին ընթացող դատական պրոցեսների, մամուլի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության թեմաների շուրջ։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Գարիկ Գալեյանի գործով դատական նիստի ընթացքում ՔՊ-ական բլոգեր Ռոման Բաղդասարյանը հարձակվել էր լրագրող Անի Գևորգյանի վրա։

Հարցին՝ կարո՞ղ է սա քաղաքական պատվեր լինել, լրագրողը նկատեց․ «Ես չեմ կարող վստահ ասել` քաղաքական պատվեր է, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ սա նաև քաղաքական գործիչների վարքագծի հետևանքն է, որովհետև երբ իրենց այս կամ այն համակիրները տեսնում են, որ այդ քաղաքական գործիչը թիրախավորում է տվյալ լրագրողին, կա՛մ փորձում են արջի ծառայություն մատուցել, կա՛մ գուցե և դա պատվերով են անում։ Չեմ կարող ասել, բայց Ռոման Բաղդասարյանի պարագայում մի փոքր այլ, խորքային պատճառի հետ գործ ունենք։ Ինձ թվում է՝ նա միտումնավոր էր դա անում, որպեսզի ծնողներից մեկը չդիմանա, և ավելի մեծ աղմուկ բարձրանա»։

Անդրադառնալով 2023թ․-ի հունիսի 25-ին վարչապետի հայտնի աղմկահարույց ասուլիսից հետո Անի Գևորգյանի և Հռիփսիմո Ջեբեջյանի դեմ ՔՊ-ի աջակիցների կողմից վիրավորանքների գործով դատական նիստին, Գևորգյանը նշեց, որ որևէ մեկն իրավունք չունի ոտնձգություն անել ո՛չ լրագրողի իրավունքների, ո՛չ հանրության իրազեկված լինելու իրավունքի նկատմամբ։

«Թեև դատարանում ունենք արդեն դրական պրակտիկա, հակառակն է քրեական գործերով։ Այսինքն՝ մենք բացի նրանից, որ դիմել էինք դատարան, առանձին նաև հաղորդում հանցագործության մասին էինք ներկայացրել։ Մենք անցնում ենք այդ գործերով որպես տուժող, բայց մեղադրյալներ չկան։ Հետաքրքիր է, որ գործերից մեկում կա ֆիզիկական ուժի կիրառում թե՛ իմ, թե՛ իմ օպերատորի նկատմամբ, բայց մինչև հիմա չեն կարողանում կամ չեն ցանկանում գտնել այդ մարդկանց»,-ասաց Անի Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին