Արտաքին 2 տարի առաջ - 13:48 16-07-2024

Թրամփը վիրակապած ականջով է ներկայացել Հանրապետական կուսակցության համագումարին

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը վիրակապած ականջով է ներկայացել Հանրապետական կուսակցության համագումարին:

Հիշեցնենք, որ Թրամփի ականջը վնասվել է կիրակի Փենսիլվանիայում նրա դեմ իրականացված մահափորձի հետևանքով: Արձակված գնդակը վնասել է քազաքական գործչի աջ ականջի վերին հատվածը:

Նախօրեին Թրամփը մահափորձից հետո առաջին հարցազրույցն էր տվել՝ պնդելով, որ ինքը, «ենթադրաբար, պետք է մեռած լիներ»։

Քաղաքական գործչի խոսքով՝ իր կյանքը, հավանաբար, փրկել է այն հանգամանքը, որ «մի պահ գլուխը շրջել է աջ՝ դեպի էկրանը»:

«Ես հազվադեպ եմ ամբոխից հայացքս թեքում: Եթե այդ պահին նույն կերպ վարվեի (հայացքը չթեքեր-Խմբ.), այսօր միասին չէինք զրուցի, այնպես չէ՞: Ամենաանհավանականն այն էր, որ ես ոչ միայն շրջվեցի, այլև շրջվեցի ճիշտ ժամանակին և ճիշտ չափով: Եթե ես միայն կես շրջադարձ կատարեի, գնդակը կհարվածեր ուղեղիս հետևին և կանցներ իմ գանգով: Եվ քանի որ էկրանը բարձր էր, ես վեր նայեցի: Կատարյալ շրջադարձ անելու հավանականությունը շատ փոքր էր, ուստի ես այստեղ չպետք է լինեի, պետք է մեռած լինեի», - New York Post-ին ասել էր Թրամփը:

Նա հավելել էր, որ դիպուկահարն իր դեմ մահափորձ իրականացնողին՝ Թոմաս Մեթյու Քրուքսին, սպանել է «ուղիղ աչքերի միջև մեկ կրակոցով»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ