Ներքին 3 տարի առաջ - 20:09 06-07-2023

Հայկական 6-րդ Միջազգային բժշկական համագումարին քննարկվել են Առողջության առաջնային պահպանման բարեփոխումները

Շարունակվում է Հայկական 6-րդ Միջազգային բժշկական համագումարի գիտական ծրագիրը: 23 սաթելիտային սիմպոզիումներից հերթականը նվիրված էր Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բարեփոխումներին: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ընդգծելով կայուն, ժամանակի պահանջներին համապատասխան ԱԱՊ օղակի դերը` նա նշել է.

«Վերջին երկու տարիներին առողջապահության նախարարության մասնագետներից, ԱԱՊ օղակի պատասխանատուներից, Սփյուռքի և միջազգային փորձագետներից կազմված աշխատանքային խումբը մշակել է ԱԱՊ նոր մոդելը և անցման փուլերը: Հաշվի են առնվել մեր իրողությունները, կառուցակարգերն ու ձևավորված առողջապահական մշակույթը»:

Նախարարն առանձնացրել է ԱԱՊ բարեփոխումների հիմնական բաղադրիչները`

Ենթակառուցվածքների զարգացում: Միայն այս տարի մեկնարկել են 20 ամբուլատորիայի և 10 պոլիկլինիկայի շինարարության նախագծանախահաշվային աշխատանքներ: Երեք տարում հանրապետության առաջնային օղակի հաստատություններն ապահովված կլինեն պատշաճ ենթակառուցվածքներով:

Ծառայությունների շրջանակ, ֆինանսավորում, որակի ապահովում: Հստակեցվում են մատուցվող ծառայությունների շրջանակը, վերանայվում են որակի չափանիշները:

Կադրային ներուժ: Վերանայվում են կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկերը, ներդրվում են լիցենզավորման պայմաններ: Վերանայվում է բուժաշխատողների վարձատրությունը` բոնուսային համակարգի գործարկմամբ:

Էլեկտրոնային առողջապահություն: Ինֆորմացիայի հավաքագրումը, կառավարումը և տվյալների վերլուծությունը կարևոր է որակյալ բուժօգնության տրամադրման և քաղաքականություն մշակման համար:

Հեռաբժշկության զարգացում` որպես հասանելիության ապահովման աջակցող գործիք

Մոբիլ խմբեր: Դրանք կձևավորվեն առաջնային օղակում, պարբերաբար շրջայցեր կկատարեն մարզային բնակավայրերում, ծառայություններ կմատուցեն և դրանով շտապօգնության ծանրաբեռնվածությունը կնվազի:

Նշված բոլոր ուղղություններով Անահիտ Ավանեսյանը կարևորել է Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդումը, ընդգծել նաև «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից