Արտաքին 2 տարի առաջ - 17:16 14-07-2024

Իտալիայի հարկային ոստիկանությունը ստրկությունից ազատել է 33 հնդիկ աշխատողի, որոնց 1 ժամի համար վճարվել է 4 եվրո

Իտալիայի հարկային ոստիկանությունը շաբաթ օրը հայտարարել է, որ հյուսիսային Վերոնա նահանգում իրենք «աշխատանքի ստրկական պայմաններից» ազատել են գյուղատնտեսական աշխատանք կատարող 33 հնդիկի՝ միաժամանակ մոտ կես միլիոն եվրո ռգրավելով հանցախմբի 2 ենթադրյալ ղեկավարներից, հաղորդում է AP-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ 2 ենթադրյալ հանցագործները, որոնք նույնպես հնդիկներ են, համոզել են իրենց հայրենակիցներին գալ Իտալիա՝ յուրաքանչյուրին պարտավորեցնելով վճարել 17 հազար եվրո սեզոնային աշխատանքի թույլտվություն ստանալու համար:

Այնուհետև տղամարդկանց ստիպել են աշխատել ագարակներում՝ շաբաթը 7 օր, օրական 10-12 ժամ՝ մեկ ժամի համար վճարելով ընդամենը 4 եվրո, այս պայմաններն իտալական ոստիկանությունն անվանել է «ստրկություն»:

Մարտին հրապարակված Moodys-ի զեկույցը ցույց է տվել, որ Իտալիան մշտապես ունի ժամանակակից ստրկության դեպքերի ամենաբարձր թիվը Եվրոպայում։ Վերջին 5 տարվա ընթացքում գրանցվել է մոտ 32 հազար դեպք:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում