Ներքին 2 տարի առաջ - 17:55 13-07-2024

Հայաստանում կա դիմադրություն և չենք թողնելու, այն ամեն ինչը, ինչ Արցախում են արել, անեն Հայաստանում. Դանիելյան

Մենք կարողացանք ցույց տալ, որ կարող ենք լուծել բազմաթիվ խնդիրներ եւ հարցեր, եթե միասնական ենք: Այս մասին Չարենցավանում քաղաքացիների հետ հանդիպմանը ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Եւ եկանք մի նահգրվանի, խոսքը հունիսի 12-ի մասին է, որ նռնակներ նետեիցին, արյուն հեղեցին եւ այդ հրամանը տրվեց ուղիղ Ազգային ժողովի ամբիոնից: Դրանից հետո անազատության մեջ հայտնվեցին մեր հազարավոր ընկերներ, որոնք նվիրվել էին պայքարին: Այդ ամբողջ ընթացքում մեր արցախցի քույր, եղբայրները, որ նվիրվեցին պայքարին, իսկ իշխանությունները այնքան ստոր գտնվեցին, որ զրկեցին սոցիալական աջակցությունից: Բայց նրանց հետ հանդիպումներում, նրանք պնդում են, որ ավելի ամուր են դարձել եւ ազատության մեջ հայտնվելով ավելի ակտիվ են լծվելու պայքարի գործին»,-ասաց նա:

Դանիելյանը իր խոսքում ասում է, որ եւս մեկ անգամ համզովում են, որ գործ ունեն ոչ թե հայկական իշխանության, այլ թուրք ադրբեջանական տանդեմը սպասարկող խունտայի հետ:

«Այս խեղկատակները որ ամեն անգամ փորձում են ասել` շարժումը մարել է, տապալվել է, իրենք են մարված ու ամբողջովին տապալված, տապալել են ամեն ինչ: ՀՀ-ում կա դիմադրություն, կա պայքար եւ չեն թողնելու, այն ամեն ինչը, ինչ Արցախում են արել իրենց ադրբեջանցի քույր եղբայրների հետ, իրականացնեն Հայաստանում»,-ասաց նա` նշելով, որ Սրբազանի առաջնորդությամբ կարողանալու են իրենց առաջ դրված խնդիրները իրականացնել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում