Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 12:39 13-07-2024

Meta-ն չեղարկել է Թրամփի Facebook-ի եւ Instagram-ի օգտահաշիվների սահմանափակումները

Meta ընկերությունը տեղեկացրել է, որ չեղարկում է որոշ սահմանափակումներ, որոնք կիրառվում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվների նկատմամբ Facebook-ում եւ Instagram-ում, տեղեկացնում է Reuters-ը։

Ընկերությունը որոշակի ժամկետով արգելափակել էր Թրամփի օգտահաշիվներն այն բանից հետո, երբ նա գովել էր ԱՄՆ Կապիտոլիումի դեմ 2021թ. հունվարի 6-ի գրոհի մասնակիցներին։
Այնուհետեւ ընկերությունը վերականգնել էր նրա օգտահաշիվները 2023թ. սկզբին՝ հայտնելով, որ կհետեւի Թրամփի գրառումներին հետագա խախտումները պարզելու նպատակով, որոնք կարող են հանգեցնել եւս մեկ արգելափակման ժամկետի մեկ ամսից մինչեւ երկու տարով։
Թրամփն այլեւս չի ենթարկվի լրացուցիչ մոնիթորինգի, տեղեկացրել է Meta-ն։

«Գնահատելով մեր պատասխանատվությունը քաղաքական ինքնարտահայտման հնարավորության ապահովման համար՝ մենք կարծում ենք, որ ամերիկացի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա լսելու նախագահի թեկնածուներին նույն հիմքով»,- նշված է Meta-ի բլոգի թարմացված հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին