Ներքին 49 րոպե առաջ - 22:26 12-10-2026

Հոկտեմբերի 13-ին ջուր չի լինելու. հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 09։00-24:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Իսակովի 2-6 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: