Ադրբեջանում տեղի ունեցավ «Falcon Meeting – 2026» համատեղ թռիչքա-մարտավարական զորավարժության բացման արարողությունը, որին մասնակցում էին Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ։
Նշվել է, որ համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները կազմակերպվել են երկու երկրների միջև ստորագրված «Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության» համաձայն։
Միջոցառման ծրագրին համապատասխան՝ մասնակիցներին ներկայացվել են զորավարժությունների սցենարն ու առաջիկա խնդիրները։
Այնուհետև ցուցադրվել է ռազմաօդային ուժերի գործողությունները ներկայացնող տեսանյութ։