Ներքին 2 տարի առաջ - 18:36 10-07-2024

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական շինարարական ընկերության ներկայացուցիչներին

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։
Քննարկվել են պողպատե բարակապատ տրամատների կիրառմամբ պիլոտային ծրագրով մեկ դպրոց կամ մանկապարտեզ, ինչպես նաև անհատական բնակելի տներ կառուցելու հեռանկարները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ իրանական ընկերության պատվիրակության հետ նախորդ հանդիպումից հետո կոմիտեն ուսումնասիրել է ներկայացված առաջարկներն ու դիտարկում է համատեղ պիլոտային ծրագիր իրականացնելու հնարավորությունը։ Այդ նպատակով կոմիտեի և «Հուշմանդ Սազե»-ի մասնագետները համատեղ կաշխատեն նախագծային պահանջների, Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերի վերաբերյալ մանրամասները հստակեցնելու ուղղությամբ։ Սեղմ ժամկետում ընկերությունը կներկայացնի գնառաջարկ և ժամանակացույց։

Բացի այդ, իրանական ընկերության առաջարկած տեխնոլոգիայով արագ կառուցվող անհատական բնակելի տների նախագծերը կհրապարակվեն Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարելու ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող տների նախագծերի միջև։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է