Ներքին 2 տարի առաջ - 23:40 09-07-2024

Անվտանգությա՞ն, թե՞ պռոխոդնոյ խորհուրդ. ինչու Աննա Հակոբյանը չի մասնակցում ԱԽ նիստերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ հուլիսի 8-ին, տեղի է ունեցել Անվտագության խորհդի հերթական նիստը։

Ըստ Կառավարության տարածած հաղորդագրության՝ նիստի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր:

Հրապարակված լուսանկարում երևում է, որ նիստին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, Արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանը։ Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս Անվտանգության խորհդրի անդամ է, սակայն չի մասնակցել նիստին։

Փոխարենը Անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ընդ որում նախագահ Խաչատուրյանը նստել էր սեղանի գլխին՝ նիստը վարող Նիկոլ Փաշինյանի կողքին։



Եթե լիներ ԱԽ ընդլայնված նիստ, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ սույն պաշտոնյաների մասնակցությունը, բայց հերթական նիստին մասնակցելն անհասկանալի է։

Ինչ վերաբերում է Փաշինյանի և Խաչատուրյանի՝ ԱԽ նիստի ընթացքում իրար կողք նստելուն, տպավորություն է, որ Հայաստանում երկիշխանություն է, երկրի նախագահն ու վարչապետը համատեղ են կառավարում։

Ի դեպ, սա առաջին անգամը չէ, երբ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը մասնակցում են ԱԽ նիստերին, և նախագահ Խաչատուրյանը նստում է Փաշինյանի կողքին։ Սույն թվականի փետրվարի 5-ին կայացած ԱԽ նիստը ևս այս ֆորմատով է անցել։ Ավելին, ԱԽ այդ նիստին մասնակցել են նաև ՔՊ-ական պատգամավորներ, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ԱԽ լրատվական ծառայություն, սակայն ո՛չ լրատվական ծառայությունից, ո՛չ էլ ընդունարանից զանգերին արձագանքող չեղավ։ (Զանգերը կատարել ենք աշխատանքային ժամի, ընդմիջման ժամ չի եղել)։

Ավելի ուշ կապ հաստատեցինք ԱԽ ընհանուր հարցերով բաժին, որտեղից պատասխանեցին, որ լրատվական ծառայություն չունեն, և որ կփորձեն ճշտել՝ ով է իրավասու լրագրողի հարցերին պատասխանել, իրենք կզանգահարեն։

Մինչև աշխատանքային ժամի ավարտը Անվտանգության խորհրդից որևէ մեկը մեզ հետ կապ չհաստատեց։

Հարց է առաջանում՝ ինչպես են սույն պաշտոնյաները մասնակցում ԱԽ ոչ ընդլայնված կազմով նիստին, ինչ հիմքով, արդյոք նրանց ներկայությունը օրենքի խախտում չէ։

Արդյոք նույն տրամաբանությամբ ԱԽ նիստին կարո՞ղ է ցանկացած ոք մասնակցել, օրինակ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Ի վերջո նա ավելի շատ է առնչվել անվտանգային հարցերին, քան նույն ՀՀ նախագահը կամ ԱԺ նախագահը։ Աննա Հակոբյանը «Էռատո» ջոկատի հրամանատարն է, եղել է մարտական դիրքերում, պատերազմի ժամանակ նույնիսկ հրամանատարական կետում է եղել՝ բունկերում։

Եվ ի վերջո, կա՞ արդյոք անձնանց ցանկ, որոնք երբ ուզեն, կարող են ներկա գտնվել ԱԽ նիստերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը