Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:57 08-07-2024

Մանրամասներ՝ Շինուհայրում ընտանիքի 7 անդամների թունավորման դեպքի մասին

2024թ.-ի հուլիսի 6-ին՝ ժամը 01:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որի համաձայն՝ "Գորիսի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ից հայտնել են, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ, ժամը 22.00-ից մինչև հուլիսի 7-ին ժամը 05,00-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության մեքենայով Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից իրենց մոտ են տեղափոխվել 7 անձ, որոնցից երկուսը՝ տղամարդ և կին՝ ամուսնիններ, համապատասխանաբար 34 և 31 տարեկան, 5-ը՝ մի քանի ամսականից մինչև 12 տարեկան երեխաներ։ Երեխաներից 2-ի վիճակը եղել է ծայրահեղ ծանր։ Ավելի ուշ նույն բուժկենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված երեխաներից մեկը՝ 4 տարեկան, մահացել է։

Կատարված ստուգումներով պարզվել է, որ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը սկսել է վատանալ հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ընտաիքի բոլոր անդամներով ընթրելուց հետ:

Հաղորդման առթիվ 2024թ. հուլիսի 6-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ամուսինները հարցաքննվել են՝ տալով նույնաբովանդակ ցուցմունք։ Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Շինուհայր բնակավայրի և Գորիս քաղաքի խանութներից գնված և ընթրիքի համար պատրաստված մսեղենն ու երշիկեղենն ընտանիքի բոլոր անդամներով ուտելուց հետո, երեխաները նաև մրգեր ու հատապտուղներ են կերել:

Կատարվել է դեպքի վայրի և համապատասխան խանութ սրահների զնություններ, փորձաքննության համար ստացվել են սննդի, ջրի և այլ անհրաժեշտ նմուշներ:

Նշանակվել է դատասննդային փոձաքննություն, դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Ոստիկանության բաժնին տրվել է քննությանը հետաքրքրող տվյալների ձեռբերման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն:

Ծնողները դուրս են գրվել հիվանդանոցից, 4 երեխաները դեռևս շարունակում են մնալ բուժհաստատությունում՝ բժիշկների հսկողության ներքո, նրանցից մեկը տեղափոխվել է Երևանի համապատասխան բժշկական կենտրոն։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր