Արտաքին 2 տարի առաջ - 17:31 07-07-2024

Փեզեշքիանն Իրանի նախագահի պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին

Իրանի նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը խորհրդարանում կկայանա եկող ամսվա սկզբին: Այդ մասին երկրի պետական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջտաբա Յոսեֆին: Փոխանցում է Azatutyun-ը։

Նախ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պետք է «թանզիֆ» կոչվող արարողության ժամանակ հավանություն տա Փեզեշքիանի հաղթանակին: Ապա ենթադրաբար օգոստոսի 4-ին կամ 5-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, ասել է Յոսեֆին:

Այնուհետև, ըստ նույն աղբյուրի, Փեզեշքիանը 15 օր կունենա՝ խորհրդարանին ներկայացնելու իր կառավարության կազմը վստահության քվե ստանալու համար:

69-ամյա Մասուդ Փեզեշքիանն ուրբաթ օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 53, նրա մրցակից Սայիդ Ջալիլին՝ մոտ 44 տոկոսը։

Երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը՝ ավելի քան 30 միլիոն իրանցի։

Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում նշանակվեցին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։ Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը