Արտաքին 2 տարի առաջ - 16:14 07-07-2024

Փեզեշքիանն ադրբեջանական ծագմամբ թուրք է. Էրդողանը խոսել է Իրանի նորընտիր նախագահի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի հետ հարաբերությունների դրական և ինտենսիվ զարգացում է ակնկալում այդ երկրում անցկացված նախագահական ընտրություններից և բարեփոխիչների թեկնածու Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից հետո։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ Գերմանիայից վերադառնալու ճանապարհին։ Փոխանցում է Tert.am-ը։

«Մասուդ Փեզեշքիանն իրականում ադրբեջանական ծագմամբ թուրք է, Թավրիզում խոսում է թուրքերեն, բայց երբ գալիս է քրդական շրջաններ, այնտեղ կարող է քրդերեն խոսել: Նա նաև շատ լավ տիրապետում է պարսկերենին։ Ես կզանգահարեմ և կշնորհավորեմ նրան։ Հուսով ենք, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները ապագայում կբարելավվեն։ Ավելին, Իրանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան լավագույն հարաբերություններն ունի տարածաշրջանում։ Իրանը նաև կարևոր հարևան է, որի հետ մենք պատմամշակութային կապեր ունենք։ Ակնկալում եմ, որ նոր ժամանակաշրջանում Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները կզարգանան դրական և արագացող տեմպերով»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Հուլիսի 5-ին Իրանում տեղի է ունեցել արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Բարեփոխական թևի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը հաղթել է ձայների 53,6%-ով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը