Արտաքին 2 տարի առաջ - 13:20 06-07-2024

Հունգարիան անսպասելիորեն հրաժարվել է ընդունել Գերմանիայի արտգործնախարարին

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի՝ հուլիսի 8-ին նախատեսված այցը Հունգարիա տեղի չի ունենա։ Հունգարական կողմը վերջին պահին չեղարկել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոյի հետ նրա հանդիպումը Բուդապեշտում։ Դա հուլիսի 5-ի երեկոյան հաստատել է Գերմանիայի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Բերբոկի այցը Բուդապեշտ կկազմակերպվի ավելի ուշ։

Գերմանական կողմը ափսոսանք է հայտնել Աննալենա Բերբոկի այցի չեղարկման կապակցությամբ։ «Երկու արտգործնախարարների լուրջ և անկեղծ զրույցը շատ կարևոր կլիներ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած անսպասելի և չհամակարգված այցից հետո»,- ըստ Deutsche Welle-ի՝ ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հուլիսի 1-ից Հունգարիան ստանձնել է Եվրամիության նախագահությունը։ Հուլիսի 5-ին Հունգարիայի վարչապետ Օրբանը Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար չհամակարգված այցով ծայրահեղ բացասական արձագանք է առաջացրել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկերների շրջանում։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պարզաբանել է, որ Օրբանի անհատական ​​գործողությունները Եվրամիության վստահության համար սպառնալիք է համարում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին ընդգծել է, որ Օրբանը Պուտինին այցելում է որպես Հունգարիայի վարչապետ, այլ ոչ թե որպես Եվրամիության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է