Արտաքին 2 տարի առաջ - 20:00 03-07-2024

Պուտինը և Էրդողանը հանդիպել են․ ինչ հարցեր են քննարկվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հունիսի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է լրատվամիջոցների համար փակ ձևաչափով։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ երկու առաջնորդները երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են ռուս-ուկրաինական հակամարտության ներկայիս իրավիճակին, Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքներում իրականացվող հարձակումներին և Սիրիայում տիրող լարվածությանն ու ահաբեկչության դեմ պայքարին: Էրդողանի համոզմամբ՝ հնարավոր է ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնել, հրադադար հաստատել, խաղաղության համար հիմքեր ստեղծել, ինչպես նաև երկու կողմերի համար ընդունելի խաղաղության հասնել։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելի կողմից Պաղեստինի և Լիբանանի նկատմամբ ստեղծվող սպառնալիքներին՝ շեշտելով, որ Իսրայելը թիրախավորվում է տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությունն ու հանգստությունը: Նա ասել է, որ հակամարտությունների ընդլայնումը տարածաշրջանի երկրներին մեծ վնաս է հասցնելու և այդ համատեքստում ընդգծել միջազգային հանրության՝ Իսրայելին կանգնեցնելու ուղղությամբ սևեռվելու անհրաժեշտությունը:

Հաղորդվում է, որ կողմերը խոսել են ահաբեկչության դեմ պայքարի մասին, ինչի համատեքստում էլ Էրդողանը շեշտել է համագործակցության պատրաստակամության մասին:

«Թուրքիան վճռականորեն թույլ չի տալու իր սահմանների կողքին տերորիստան (ահաբեկչական պետություն-խմբ․) ստեղծել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Էրդողանը և Պուտինը Աստանա էին մեկնել հուլիսի 3-ին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 24-րդ գագաթաժողովին մասնակցելու համար:

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում