Ներքին 2 տարի առաջ - 23:18 29-06-2024

Սուրեն Պապիկյանը՝ քավոր․ մեծ խնջույք Գյումրիում

Օրեր առաջ Գյումրու թանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Վիկտորիա հոլում» տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի եղբոր՝ Արթուր Պապիկյանի երեխաների մկրտության արարողությունը։ Այս մասին գրում է «Հրապարակը»:

Արթուր Պապիկյանը Գյումրու փոխքաղաքապետն էր, ով կոալիցիոն հուշագիրը չեղարկելուց հետո հանդիսանում է ավագանու անդամ։

Արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզի ՔՊ-ական համայնքապետերը և այլ պաշտոնյաներ։ Մարզպետ Մուշեղ Մուրադյանը չի մասնակցել, սակայն եղել է հրավիրյալների ցուցակում։ Քավորը եղել է Սուրեն Պապիկյանը, ով խնջույքին մասնակցել է կնոջ և դստեր հետ։

Մկրտության արարողությունը իրականացրել է Արթիկի թեմի հոգևորականներից Տեր Եղիշե քահանան, ով ոչ միայն չի մասնակցել Երևանում տեղի ունեցող Սրբազան պայքարին, այլ նաև մտերիմ հարաբերություններ ունի Շիրակի մարզպետի և ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հետ։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում