Ներքին 2 տարի առաջ - 11:22 29-06-2024

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ

Երևանում հունիսի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը՝ ինտենսիվ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։

Մարզերում հունիսի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում և Տավուշում՝ 5-7 աստիճանով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի