Ներքին 5 տարի առաջ - 09:55 26-05-2021

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 26-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 27-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է նաև, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մայիսի 26–ի գիշերը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +24...+26 աստիճան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում