Արտաքին 2 տարի առաջ - 18:29 27-06-2024

Ուկրաինան և Եվրամիությունը անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Եվրամիությունը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի շրջանակում անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

Եվրամիությունը պարտավորվել է կանխատեսելի, երկարաժամկետ և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Դա ներառում է 50 մլրդ եվրոյի աջակցություն, որը նախատեսված է ԵՄ-ի բյուջեում՝ առաջիկա 4 տարիներին Ukraine Facility ծրագրի շրջանակներում։

Բացի այդ, կողմերը պետք է կենտրոնանան Ուկրաինային ռազմական տեխնիկայի երկարատև ապահովման, զինվորականների պատրաստման և պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաև Ուկրաինայի և ԵՄ պաշտպանական արդյունաբերության համագործակցության, կիբերանվտանգության, հետախուզական տվյալների փոխանակման և այլնի վրա:

Շեշտվում է նաև Ուկրաինայի ապագան Եվրամիությունում, ականազերծման ու հետպատերազմյան վերականգնման, փախստականների աջակցության շարունակության, հակառուսական պատժամիջոցների պահպանման ու ուժեղացման կարևորությւոնը։

Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրեր է ստորագրել նաև Լիտվայի և Էստոնիայի հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը