Արտաքին 5 տարի առաջ - 20:38 29-09-2021

Ուկրաինան և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Bayraktar-ի վերաբերյալ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, համագործակցության հուշագիր է ստորագրել թուրքական Bayraktar Savunma ընկերության հետ։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Համաձայնագիրը նախատեսում է անօդաչու թռչող սարքերի պահպանման, արդիականացման, ընդհանուր ուսուցման և փորձարկման կենտրոնի կառուցում և կազմակերպում, ինչպես նաև Bayraktar անօդաչու թռչող սարքի շահագործման հետ կապված անձնակազմի վերապատրաստում:

Ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրել է պաշտպանության նախարար Անդրի Տարան, իսկ թուրքական կողմից` ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը:

«Մենք շատ երկար ենք սպասել այս պահին: Սա մեզ համար կարևոր իրադարձություն է», - ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը ներկա էր համաձայնագրի ստորագրմանը:

Նա այս նախագծի իրականացման համար երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Փաստաթղթի համաձայն՝ Bayraktar անօդաչու թռչող սարքերի պահպանման, ընթացիկ նորոգման և արդիականացման կենտրոնը կառուցվելու է Պաշտպանության նախարարությանը պատկանող Վասիլկովի մոտ գտնվող հողատարածքներում: Բացի այդ, կենտրոնը կվերապատրաստի այն ​​անձնակազմին, ովքեր կաշխատեն այդ անօդաչու թռչող սարքերի հետ: Նախատեսվում է, որ մի շարք նման կենտրոններ կկառուցվեն եւ հետագայում կգործեն Ուկրաինայում:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ի ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը: Bayraktar-ը նախատեսում է սեփական միջոցները ներդնել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրական գործարանի կառուցման համար, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետները:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Ուկրաինան Թուրքիայից գնել էր Bayraktar անօդաչու թռչող սարքեր՝ 69 միլիոն դոլարի չափով: Պայմանագիրը ներառում էր վեց մարտական ​​անօդաչու թռչող սարք, երկու հսկիչ կայան և 200 կառավարվող հրթիռ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ուկրաինան Թուրքիայից կգնի եւս չորս Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի համալիր: Յուրաքանչյուր համալիր ներառում է վեց անօդաչու թռչող սարք: Այսպիսով, նրանք դեռ նախատեսում են գնել 24 միավոր:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի