Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:06 25-06-2024

Փաշինյանի հետևից. Թուրքերը 6 ամիս առաջ «Կամազը» կանգնեցրին, 2 զինվոր տարան, վերջերս են բաց թողել. Շիկահողի բնակիչ

«Վիճակը միշտ էլ լարված է, չգիտես՝ կրակելո՞ւ են, թե՞ չեն կրակելու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 73-ամյա բնակիչը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

«Թուրքի ձեռքն է, կուզի՝ կկրակի, չի ուզի՝ չի կրակի։ Բայց մեր սահմանները հսկում են մեր 20 տարեկան զինվորներն ու պայմանագրայինները։ Բախտի բանով ապրում ենք։ Մեր տունը 90-ական թվականներին սաղ ասկոլկաները ծակել են, բայց էս վերջին պատերազմում գյուղին չկրակեցին։ Հիմա եկել են, մեր սահմաններից մի քիչ էլ անցել ու նստել են մեր հողում։ Օդային երևի 3-4 կիլոմետր է, իսկ ճանապարհով 7-8 կիլոմետր է։ Իսկ մեր հարևան Սրաշեն գյուղում կպած են, գետից մի քիչ այն կողմ թուրքը նստած է, կամադիրն էլ կնիկ»,- շարունակեց գյուղացին։

Շիկահողի բնակիչը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին և սահմանազատման աշխատանքներին, ասաց.

«Անտեր երկիր է։ Ոչ մեկս չենք համաձայնի, որ թուրքերը մնան մեր հողում։ Բայց ոչ մեկի ուժը չի պատում, որ թուրքին ասի՝ թող, գնա։ Էս սարի հետևից թուրքերը «Կամազը» կանգնեցրին, 2 զինվոր տարան, էս վերջերս՝ 1-2 ամիս առաջ, բաց են թողել, եկել են, մոտ 6 ամիս պահեցին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին երկօրյա այցով ուղևորվել էր Սյունիք, բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սահմանազատման աշխատանքներից։

Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գո՞հ են նրա աշխատանքից։

Փաշինյանի հետևից

Դիմացի սարին թուրքերի պոստն է, Փաշինյանը միլիցիաներով էր եկել․ Սրաշենի բնակիչ

Ադրբեջանցիների ձայները լսելի են․ կրակում են, փամփուշտները մեր տանիքին են լցվում․ Ներքին Հանդի բնակիչ

Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ

Եթե Փաշինյանը չկարողանա գործը գլուխ բերել, պետք է կախ տան նրան․ Ծավի բնակիչներ

Խոհանոցում չեմ կարողանում մի բան պատրաստել, թուրքը դիմացն է․ Ներքին Հանդի բնակիչ

Փաշինյանը լա՛վ է արել, ասել է՝ Արցախը Ադրբեջան է․ թշնամու նշանառության տակ գտնվող Ծավ գյուղի բնակիչ

Ղեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, դա արդեն լավ չի. կոռնիձորցիները՝ Փաշինյանի այցի մասին

Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին

Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ

Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին