Արտաքին 2 տարի առաջ - 21:18 23-06-2024

Դաղստանում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու և սինագոգի վրա. ՌԴ ՆԳՆ

Դաղստանի Դերբենտում անհայտ անձինք, նախնական տվյալներով, կրակել են սինագոգի և եկեղեցու վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մեկ ոստիկան սպանվել է, ևս 3-ը վիրավորվել է։

Հարձակումից հետո սինագոգում հրդեհ է բռնկվել։ Հարձակվողների ինքնությունը պարզվում է։

Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հայտարարվել է «գաղտնալսման» պլանը, կրակոցների մեջ կասկածվողները փախել են սպիտակ Volkswagen Polo-ով։

Մոտավորապես նույն ժամանակ կրակոցներ են տեղի ունեցել նաև Մախաչկալայում. անհայտ անձինք կրակել են ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Նախնական տվյալներով՝ 2 ոստիկան է զոհվել, վեցը՝ վիրավորվել։

Արտակարգ դեպք է գրանցվել Ռուսաստանում. փոխհրաձգություն ռուս-աբխազական սահմանին՝ Փսոու գետի մոտ։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը