Արտաքին 2 տարի առաջ - 17:31 23-06-2024

Գազայում զոհերի թիվը հասել է 37,598-ի

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով մոտ 37,6 հազար պաղեստինցի է մահացել, ավելի քան 86 հազարը վիրավորվել է։ Փոխանցում է Tert.am-ը։

Նման տվյալներ է ներկայացնում Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։

«2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37,598-ի, ևս 86,032 մարդ վիրավորվել է», - ասվում է գերատեսչության ամփոփագրում, որը հրապարակվել է իր պաշտոնական թելեգրամյան ալիքում:

Գազայի առողջապահության նախարարությունը նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելցի զինվորականների գործողությունների արդյունքում 47 պաղեստինցի է զոհվել, ևս 121-ը վիրավորվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում