Արտաքին 2 տարի առաջ - 21:53 18-06-2024

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն մոտ է նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը համաձայնեցնելուն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը մոտ է նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը համաձայնեցնելուն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Օրբանի այսօրվա հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դաշինքն ավելի մոտ է նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ վերջնական համաձայնությանը: Կարծում եմ, սա լավ նորություն է: Մարկ Ռյուտեն շատ ուժեղ թեկնածու է, մեծ փորձով վարչապետ և մտերիմ ընկեր: Համոզված եմ, որ դաշնակիցները շուտով կորոշեն իմ իրավահաջորդին, դա լավ է և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ինձ համար»,- ասել է Ստոլտենբերգն ԱՄՆ-ում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան պատրաստ է պաշտպանել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Օրբանը նշել էր, որ աջակցության հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռյուտեն նախօրեին խոստացել էր հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի հետ Բուդապեշտի համաձայնագրին, որ Հունգարիան չի ուղարկի իր ուժերը դաշինքի տարածքից դուրս Ուկրաինային աջակցելու համար, ինչպես նաև՝ նրանց ֆինանսապես չի աջակցի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան