Ներքին 2 տարի առաջ - 12:55 18-06-2024

Մայիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 84 հարկ վճարողի մոտ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 84 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 59,250 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40,250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3,5 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 52 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 13 մլն դրամ տուգանք,

hացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2,250 մլն դրամ տուգանք,

մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5,250 մլն դրամ տուգանք,

շենքերի կառուցապատման ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 22 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5,5 մլն դրամ տուգանք,

շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 19 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4,750 մլն դրամ տուգանք,

տնտեսական ապրանքների խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1,5 մլն դրամ տուգանք,

տնտեսական ապրանքների խանութ, մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,

այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2,750 մլն դրամ տուգանք։

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 22 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։

Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 84 հարկ վճարողների ցանկը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ