Ներքին 2 տարի առաջ - 23:27 17-06-2024

Արմավիրի մարզում ապահովագրական ընկերության պատասխանատուն հոսանքահարվել է և տեղում մաhացել. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի քաղաքի «Հագուստի աշխարհ»-ի մոտ քաղաքացի է հոսանքահարվել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամանեն ոստիկաններն ու պարեկները, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «Հագուստի աշխարհ»-ի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հոսանքահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Կոստանդյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Վաչագան Խալաթյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 1 հասցեում գտնվող «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակի արտաքին լուսավորությունը վերականգնելու ժամանակ պատահաբար հոսանքահարվել է, բարձրությունից վայր է ընկել ու տեղում մահացել։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խալաթյանը «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության Արմավիրի մարզի գրասենյակի պատասխանատուն է։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր