Ներքին 2 տարի առաջ - 11:48 17-06-2024

Երևանում «BMW»-ի 21-ամյա վարորդի պայուսակում մարտական զենք է հայտնաբերվել. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 17-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր մոտ պահվող պայուսակում (բարսետկա) ապօրինի զենք է պահում:

Կարճ ժամանակ անց 2-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ «BMW» մակնիշի կասկածելի ավտոմեքենան գտնվում է Սեբաստիա փողոցում:

Պարեկներ Արման Սահինյանն ու Էդգար Դարբինյանը նկատում են նշված ավտոմեքենան ու «կանգառ» հրահանգ են տալիս:

Վարորդը կանգնում է, իջնում է ավտոմեքենայից՝ ուսին գցած բարսետկայով:

Երբ պարեկները նրանց հարցնում են, թե ինչ կա պայուսակում, վարորդը դիմում է փախուստի ու սկսվում է պարեկների կողմից նրա հետապնդումը:

Մոտ 800 մետր պարեկները հետապնդում են նրան, ով չի կարողանում ճողոպրել պարեկներից, ապա նրան բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին:

Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. բարսետկայում հայտնաբերվում է թմբուկավոր մարտական ատրճանակ, իսկ վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Վ. Ս.-ն պարեկներին, ապա ոստիկաններին հայտնում է, որ այդ պայուսակը ինքը գտել է այն ժամանակ, երբ գնացել է ընկերոջ տատիկի գերեզման, ու այնտեղ, երբ տեսել է պայուսակը, վերցրել է, ապա բացել, ու մեջը հայտնաբերել է զենքը և այն, ըստ իր հայտարարության, պետք է բերեր, հանձներ իրավապահներին, բայց չի հասցրել՝ «Պարեկները որտեղից իմացան, որ վրես զենք կա, բռնեցին»:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր