Ներքին 2 տարի առաջ - 11:40 17-06-2024

ՔՊ-ն չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած նիստին․ Հովիկ Աղազարյան 

«Այսօր կայանալիք նիստին մեր պատգամավորները չեն մասնակցելու»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին՝ ՔՊ-ն մասնակցելո՞ւ է կառավարության հրաժարականի պահանջով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնած արտահերթ նիստին, թե՞ ոչ։

«Մենք մեղմ ասած՝ համաձայն չենք իրենց հետ, եթե մենք նման քաղաքական դիրքորոշում ունենանք, ինքներս կարտահայտենք։ Իսկ այս ամեն ինչը մանիպուլյացիա էր, որ արվել էր հունիսի 12-ից առաջ, հստակ իմանալով, որ մենք չենք մասնակցելու և դա իրենք կօգտագործեն ևս 1 արգումենտ, որպեսզի ժողովրդին ցույց տան, թե ինչպիսի ապակառուցողական են այս իշխանությունները»,- նշեց պատգամավորը։

Հարցին՝ նիստին չմասնակցելու որոշումը ՔՊ-ական պատգամավորնե՞րն են որոշել, թե Նիկոլ Փաշինյանը, Աղազարյանն ասաց, որ նիստին չմասնակցելու քննարկում որպես այդպիսին չի եղել։ «Չեմ հիշում, որ մենք քննարկել ենք, գուցե ես չեմ մասնակցել, ինքնաբերաբար է ստացվել»,- եզրափակեց ՔՊ-ականը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր