Արտաքին 2 տարի առաջ - 11:15 16-06-2024

Իսրայելի բանակը հայտնել է Գազայում «մարտավարական դադարի» մասին

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում «ռազմական գործողություններում լոկալ մարտավարական դադար» է սկսել Քերեմ Շալոմ անցակետից դեպի Սալահ ալ-Դին ճանապարհ տանող տարածքում: Ամեն օր ժամը 8:00-ից 19:00-ն կգործի «տակտիկական դադար»: Փոխանցում է Tert.am-ը։

«Սա լրացուցիչ քայլ է մարդասիրական օգնության ջանքերի շծրջանակում, որոնք Իսրայելի պաշտպանության բանակը և COGAT-ը (Իսրայելի պաշտպանության նախարարության ստորաբաժանում, որը զբաղվում է Իսրայելի կառավարության, պաշտպանության բանակի, միջազգային կազմակերպությունների և Պաղեստինի ինքնավարության միջև քաղաքացիական խնդիրների համակարգմամբ-Խմբ.) ձեռնարկում են պատերազմի սկզբից ի վեր», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի թելեգրամյան հայտարարության մեջ:

Իսրայելական բանակը նշել է, որ առաջին «դադարը» տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 15-ին։ Քերեմ Շալոմ անցակետը գտնվում է անկլավի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանին, Սալահ ադ-Դին ճանապարհը գնում է դեպի Գազայի հատվածի հյուսիսային հատված։

Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է, որ որոշումն ընդունվել է «ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ լրացուցիչ քննարկումներից հետո»:

«Մարտավարական դադարների» նպատակը, ինչպես հայտարարել է իսրայելական բանակը, կլինի մարդասիրական մատակարարումների ծավալների ավելացումը։

Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի բանաձևը Գազայի հատվածում հրադադարի փուլային ծրագրի վերաբերյալ։ Այն ենթադրում է հրադադար, ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատում և անկլավից իսրայելական բանակի դուրսբերում: Բանաձևը նաև մերժում է Գազայի ժողովրդագրական կամ տարածքային փոփոխությունները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում