Ներքին 2 տարի առաջ - 10:52 16-06-2024

Առաջարկում ենք կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ և կոչ անել մասնակցել ԱԺ նիստին․ Սրբազան պայքար

Սրբազան պայքար տելեգրամ ալիքը տեղեկացնում է․ «Սիրելի հայրենակիցներ, հունիսի 17-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջով և ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ-ում գումարվելու է արտահերթ նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորելու անհրաժեշտության մասին ԱԺ ուղերձի ընդունման մասին։

Այս նիստը կարող է կայանալ, եթե ԱԺ մեծամասնությունը ևս մասնակցի նիստին և ապահովի քվորում։

Սիրելի հայրենակիցներ, գործ ունենք անելու։ Առաջարկում ենք՝ ձեզ հարմար տարբերակով կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ և քաղաքակիրթ տարբերակով նրանց կոչ անել իրացնել իրեց պարտավորությունը, մասնակցել նիստին և քննարկման առարկա դարձնել համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցը։

ՔՊ պատգամավորների հետ կապ կարող եք հաստատել

➡️զանգահարելով նրանց
➡️նշելով նրանց սոցցանցերի ձեր հրապարակումներում
➡️նամակներ գրելով նրանց էլ. փոստին
➡️նամակներ գրելով նրանց սոցցացնցային հաշիվներին

Սիրելիներ, կարևոր է որպեսզի ժողովրդի ձայնը տեղ հասնի։ Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանան, սոցիալական ցանցերը պետք է հեղեղվեն նրանց ուղղված կոչերով։

Ի գործ, սիրելի հայրենակիցներ»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր