Արտաքին 2 տարի առաջ - 23:49 15-06-2024

Սպիտակ տունն Ուկրաինայի վերաբերյալ ռուսական վերջին առաջարկն «ամբողջովին անհեթեթ տեսլական» է անվանել

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի խաղաղության վերջին առաջարկը կհանգեցնի երկրի հետագա գերիշխանությանը և «միանգամայն անհեթեթ տեսլական է», հայտնում է Reuters-ը։ Նա նաև լրագրողներին ասել է, որ Չինաստանի բացակայությունն Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին, հավանաբար, Ռուսաստանի՝ չմասնակցելու խնդրանքի արդյունքն է:

Համաշխարհային առաջնորդները շաբաթ օրը հավաքվել էին շվեյցարական լեռնային հանգստավայրում, որպեսզի փորձեն աջակցություն ստանալ Ուկրաինայի խաղաղության առաջարկներին գագաթնաժողովում, որը բաց թողեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որից խուսափեց Չինաստանը, իսկ Մոսկվան անվանեց ժամանակի վատնում:

Ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից, այնուհետև Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է սկսել բանակցությունները, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, հենց որ Ուկրաինան սկսի զորքերը դուրս բերել Դոնբասից և Նովոռոսիայից և պարտավորվի չանդամակցել ՆԱՏՕ-ին, Ռուսաստանի Դաշնությունը կդադարեցնի կրակը և պատրաստ կլինի բանակցությունների։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի