Ներքին 2 տարի առաջ - 11:47 14-06-2024

Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները բավական լավ տեմպով են առաջ գնում. Սանոսյան

Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները բավական լավ տեմպով են առաջ գնում։ Այս մասին կառավարության նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով՝ հնարավոր է՝ ավելի վաղ կարողանան սկսել շահագործել։

«Ամսի 5-ից աշխատացնում էինք մինչև Այրում կայարան, բայց առաջիկա օրերին արդեն հնարավորություն կստեղծվի այն ամբողջությամբ օգտագործել, բայց՝ որոշ սահմանափակումներով»,- նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է կամուրջներին՝ նա ասաց, որ այս հարցով աշխատում են տարբեր երկրների գործընկներների հետ։

«Ունենք գործուղված գործընկերներ, որոնք հիմա դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն ենք դիտարկում, մեզ համար չափազանց կարևոր է Ախթալայում տարբերակ գտնել, որ բեռնատարները նույնպես անցնեն, ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում, երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»,- նշեց նախարարը։

Վաղվանից կմենարկեն Հոբարձի կամուրջի հետ կապված աշխատանքները, իսկ այսօր Խաշթառակի կամրջի հետ կապված քննարկում տեղի կունենա։

Աղետի գոտում գազամատակարարումը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը մոտ 98-99 տոկսով վերականգնված է, որոշ տեղերում միացված չէ՝ կապված տեխնիկական կամ անվտանգային հարցերի հետ։

Առաջիկա օրերին կլուծվեն նաև ոռոգման հետ կապված հարցերը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ