Ներքին 2 տարի առաջ - 12:10 13-06-2024

Մի քանի միլիարդ դոլարի զենքը՝ սարքին, կարգին, յուղած, հանձնեցին Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020թ․ առաջ և հետո իրենց կառավարությունը ԼՂ-ին տվել է այն ամենը, ինչի կարիք ունեցել են. «2020թ․ հետո մենք 1 մլրդ դոլարից ավելի գումար ենք տվել ԼՂ-ին»։ Նրա խոսքով, «անգամ այդ պայմաններում ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, որ ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, երկու ժամում հանձնվեցին։ Երկու ժամում. էն մարդիկ, որ մեզ մեղադրում էին դավաճանության մեջ»։

Փաշինյանը հայտարարել է, թե քիչ չէ, որ 2 ժամում հանձնվեցին, ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը՝ սարքին, կարգին, յուղած վիճակում, հանձնեցին Ադրբեջանին։

Նա նաև նշել է. «Հիմա եկել են, ուզում են Հայաստանում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, անզոր եք»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովրդից ծնված ու ժողովրդից սնվող լեգիտիմության առաջ ընդդիմությունն ուղղակի անզոր է։

«Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխանը՝ ՀՀ ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա՝ կանի, չի ուզենա՝ չի անի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին