Ներքին 2 տարի առաջ - 01:00 13-06-2024

«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողություններին․

«Հունիսի 12-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, Բագրատ Սրբազանի առաջնորդած հերթական խաղաղ հանրահավաքի ժամանակ ոստիկանական զորքերը, ցուցաբերելով օրենքի կոպտագույն խախտումներ, հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ կիրառել են անհամաչափ ուժ, այդ թվում կիրառելով հատուկ միջոցներ։

Արդյունքում, վիրավորում են ստացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց շարքերում նաև կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները, պահանջում է բացահայտել հատուկ միջոցներ կիրառողներին, դրանց կիրառման հրաման տվող պաշտոնյաններին։

Ակնհայտ է, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքով տառապող անձինք որևէ աղերս չունեն ժողովրդավարական արժեքների հետ և բացառապես նոր իշխանության ձևավորումը կարող է ապահովել երկրի առջև ծառայած արտաքին և ներքին խնդիրների լուծումը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում