Արտաքին 2 տարի առաջ - 10:06 12-06-2024

Լուկաշենկոն Ֆիլիպինների նախագահին հրավիրել է այցելել Բելառուս

Բելառուսի պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ՝ հրավիրելով նրան այցելել հանրապետություն։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ես ակնկալում եմ ակտիվ շփումներ ձեզ հետ և արդյունավետ համագործակցություն մեր կառավարությունների միջև այս ոլորտներում, հրավիրում եմ ձեզ այցելել Բելառուս՝ ձեզ հարմար ժամանակ»,-ընդգծել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով` Ֆիլիպինները Հարավարևելյան Ասիայում Բելառուսի կարևորագույն գործընկերներից են։

«Մենք պատրաստ ենք նպաստել Ֆիլիպինների պարենային անվտանգությանն աջակցելու նպատակներին՝ բելառուսական արտադրանքի և գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման ավելացման և գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման միջոցով»,- նշել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերին մաղթել է առողջություն, իսկ ֆիլիպինցիներին՝ խաղաղություն և բարեկեցություն։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է