87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:45 06-06-2024

Հարսս ու թոռներս էին տանը, տղես հաջորդ օրը լեռներով մի կերպ եկել է․ Ալավերդու բնակիչ

«Գիշերը դաչայում էի, երբ երեխեքը զանգեցին ու ասացին՝ ջուրը լցվում է, անմիջապես հասի»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ալավերդի խոշորացված համայնքի Սանահին կայարանի բնակիչ տիկին Գրետան։

Նրա խոսքով՝ որդին աշխատանքի է եղել, իսկ անմիջապես գետի հարևանությամբ գտնվող շեքում հարսն ու թոռները մենակ են եղել․

«Երեխեքս 4-րդ հարկում էին, բայց բոլոր դեպքերում հանել էր պետք, տղես աշխատանքի էր, հարսս երեխաների հետ մենակ էր։ Այդ ընթացքում գետը բարձրանում էր»։

Բնակչի խոսքով՝ թեև իրենց բնակարանը 4-րդ հարկում է, ջուրը ներս չի լցվել, բայց գետը ավտոտնակն ամբողջությամբ ողողել է։

«Նոր հեռուստացույց ունեինք, որ չկարողացանք բարձրացնել վերև, լվացքի մեքենան բարձրացրել էինք, դա՝ ոչ, դա ևս ավերվեց։ Ջուրն այնքան շատ էր լցվել, որ տղես հաջորդ օրը լեռներով մի կերպ եկել, հասել է»,- շարունակեց տիկին Գրետան։

Մանրամասները՝ տեսանյութում