Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:45 05-06-2024

Շենքի աղբատարի հատվածը դարձրել են պահոց. բնակիչները բողոքում են


Օրեր առաջ Oragir.News-ը ստացավ ահազանգ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Պուշկինի 40 շենքի բնակիչներից մեկից՝ շենքի մուտքում իրականացված ապօրինի կառուցապատման վերաբերյալ։ 



Oragir.News-ը նկարահանում իրականացրեց տվյալ շենքում, զրուցեց ահազանգող բնակչուհու հետ, ով մեզ ներկայացրեց թե՛ շենքի վիճակը, թե՛ այնտեղ գտնվող աղբատարի հետ կապված խնդիրը։



Բնակչուհու խոսքով՝ իր հարևանուհին 8-րդ հարկում աղբատարի հատվածում պահոց է սարքել, ինչն ապօրինի է։ Այն խանգարում է և՛ տվյալ հարկի բնակիչներին, և՛ վտանգում է վթարային շենքի անվտանգությունը։ Ընդհանուր օգտագործվող աղբատարը պահոցի վերածած բնակչուհին թույլտվություն չի վերցրել ո՛չ բնակիչներից, ո՛չ Քաղաքաշինության կոմիտեից, ո՛չ համատիրությունից, ո՛չ էլ պետական որևէ կառույցից։
Իսկ համատիրության նախագահը մեզ դիմած բնակչուհուն խոստացել է քանդել ապօրինի պահոցը։



Ի դեպ՝ Կենտրոնում գտնվող շենքն առ այսօր անբարեկարգ վիճակում է։ Ամեն ամիս բնակիչներից գումարներ են հավաքվում, սակայն շքամուտքի դուռը չի փոխվում, նորոգման աշխատանքներ չեն կատարվում։


«Ստեղ որ անձրևներ են լինում, նենց ջուր է չռում, որ մենք մինչև լիֆտը պետք է «լոդկայով» հասնենք։ Սա Կենտրոնի շքամո՞ւտք է։ Սա գոմի դո՞ւռ է։ Կամ ի՞նչ է այս զիբիլանոցն էստեղ։ Համատիրությունը ոչինչ չի անում»,- վրդովված բողոքեց բնակչուհին։



Բնակչուհին նաև կարծիք հայտնեց, որ բազում բողոքներից հետո պահոցի դուռը հանելով՝ ընդամենը թոզ են փչել իր աչքին, սակայն բուն խնդրիը մնացել է չլուծված, ինչը խոսում է իրենց համատիրության նախագահի անգործության մասին։ 



Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի