Ներքին 2 տարի առաջ - 19:40 04-06-2024

Քննարկվել է ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի շրջանակում 2023 թ. պետական բյուջեի կատարողականը

ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի շրջանակում 2023 թվականին Ֆինանսների նախարարության իրավասության ներքո իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ ուղղված են եղել գնումների, մակրոտնտեսական, հարկային, մաքսային քաղաքականության, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի գործունեության բնագավառներում համագործակցությանը. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 4-ի համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Վահան Սիրունյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են գնումների բնագավառում կիրառվող «Բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման» համաձայնագրի հաստատման աշխատանքները: Միաժամանակ իրականացվել են համաձայնագրի` միջպետական համաձայնեցման աշխատանքները, որոնց արդյունքում այն հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Ըստ հիմնական զեկուցողի` մակրոտնտեսական, հարկային քաղաքականության բնագավառում նախարարությունը շարունակել է ակտիվ համագործակցություն ցուցաբերել: Նշվել է, որ մաքսային քաղաքականության բնագավառում շարունակվում են աշխատանքները ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի արդիականացման, ենթաօրենսդրական իրավական ակտերի համապատասխանեցման մասով:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի` 2023 թվականին ԵԱՏՄ շրջանակում մուտքագրվել է 73 մլրդ դրամի, ելքագրվել` 184 մլրդ դրամի մաքսատուրք:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հակիրճ ներկայացրել է 2023 թվականի ընթացքում ԵԱՏՄ շրջանակում տեղի ունեցած զարգացումները: Նշվել է, որ կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2, միջկառավարական խորհրդի` 3 հերթական եւ 1 արտահերթ, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 13 նիստ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով 2023 թվականի ընթացքում ԵԱՏՄ անդամակցության շրջանակում արձանագրված տնտեսական ցուցանիշների վերլուծությանը, ընդգծել է, որ մի շարք ոլորտներում գրանցվել են դրական տեղաշարժեր:

Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 7 մլրդ 616 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 42,7 տոկոսով: 2023 թվականին արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ երկրներ նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 41 տոկոսով:

2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 353 մլն ԱՄՆ դոլար, որից ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է 68,1 մլն ԱՄՆ դոլար:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին` անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում 2023 թվականին ընդունված համաձայնագրերի կիրարկմանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, «Չաբահար» նավահանգստի գործարկմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում