Արտաքին 2 տարի առաջ - 10:14 02-06-2024

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում. հայտարարվել է տարհանում

Կալիֆորնիայի հրշեջներն ավիացիայի աջակցությամբ պայքարում են քամու հետևանքով առաջացած անտառային հրդեհի դեմ, որը բռնկվել է շաբաթ օրը Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի և կենտրոնական Կալիֆոռնիայի միջև ընկած տարածքում, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Փոխանցում է News.am-ը։

Շաբաթ ուշ երեկոյան Կալիֆորնիայի հրշեջ վարչությունը հայտնել է, որ հրդեհի տարածքը կազմում է մինչև 35,6 քառակուսի կիլոմետր։

Միջնահանգային ​​580 մայրուղին, որը կապում է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանը կենտրոնական Կալիֆորնիայի Սան Խոակին շրջանի հետ, փակվել է երկու ուղղություններով՝ ծխի հետևանքով վատ տեսանելիության պատճառով, ասվում է Կալիֆոռնիայի տրանսպորտի դեպարտամենտի հայտարարության մեջ:

Սան Խոակին շրջանի Արտակարգ ծառայությունների վարչությունը կարգադրել է տարհանման հրաման է տվել։ Քորալ-Հոլլոու-Րոուդի և Թրեյսի Բուլվարի միջև գտնվող բնակիչներին հրահանգվել է լքել իրենց տները, իսկ Թրեյսի Բուլվարից հարավ գտնվող բնակիչներին ասել են, որ պատրաստ լինեն տարհանման:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը