Ներքին 2 տարի առաջ - 11:03 31-05-2024

Աղետի գոտում ձեռնպահ մնացեք անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց. ՍԱՏՄ

Հաշվի առնելով աղետի հետևանքով անկած կենդանիների՝ ոչ պատշաճ եղանակով ոչնչացնելու պարագայում համաճարակի առաջացման ռիսկերը՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց, հայտնաբերման բոլոր դեպքերում դիմել ձեր համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով, որը գործում է շուրջօրյա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՍԱՏՄ-ն՝ դիմելով Լոռու ու Տավուշի մարզերի աղետից տուժած բնակիչներին:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խումբը գտնվում է աղետի գոտում, ուստի առանց հապաղելու կայցելի կենդանիների անկման վայր, կիրականացնի հաշվառում և կտրամադրի ոչնչացման վայրի և եղանակի վերաբերյալ ցուցումներ»,-ասված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը