Ներքին 3 տարի առաջ - 09:44 07-12-2022

Ի՞նչ է նախատեսել կառավարությունն աղետի գոտում ապրող անօթևան ընտանիքների համար

Անօթևան քանի ընտանիք է ապրում աղետի գոտում, ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն ապահովվել բնակարաններով, ի՞նչ է նախատեսել կառավարությունը այդ ընտանիքների համար։ Այս հարցերին է անդրադարձել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը Տանյա Արզումանյանը:

Աղետի գոտու` երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային վերջին ծրագիրը մոտենում է ավարտին:

Այն մեկնարկել էր 2008 թվականին Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում և ուներ 5419 շահառու ընտանիք: Այդ ընտանիքներից 5391-ը ապահովվեցին օթևանով, պետությունը ծախսեց շուրջ 70 մլրդ դրամ: Այս ծրագրից դեռևս բնակարանի կարիք ունի 28 ընտանիք։ Բայց սա լոկալ խնդիր է, խոսքը Շիրակի մարզի ընդամենը մեկ համայքի՝ Ջրաձոր գյուղի անօթևան ընտանիքների մասին է։

Ներկայիս գյուղի տարածքում կառուցվելու է Կապսի ջրամբարը։ Նոր գյուղը, իր նոր տներով կկառուցվի քիչ հեռու։

Մեկ այլ որոշմամբ մյուս համայքների բնակարանային ապահովման ծրագրից դուրս մնացած այն ընտանիքները, որոնք դատական կարգով կվերականգնեն իրենց իրավունքը, կստանան բնակարանների գնման վկայագրեր։
Արդեն 16 ընտանիք դատարանով վերականգնել է իրավունքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը