Մամուլ 2 տարի առաջ - 08:27 24-05-2024

ՔՊ-ում ոգևորված են ԱՄՆ պաշտոնյայի այցից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցից։ Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Քոհենին, պաշտոնապես հաղորդվեց՝ «քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր»: Քոհենը նաեւ Արմեն Գրիգորյանի հետ է հանդիպել։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան այցով փորձել է իր աջակցությունը հայտնել գործող իշխանություններին՝ ներքաղաքական վայրիվերումների այս փուլում, եւ ցույց տալ, որ իշխանափոխությանն արտաքին աջակցություն, ի դեմս ԱՄՆ-ի, այս պահին չկա։

Սովորաբար գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավար կազմի այցերն այլ երկրներ չեն լուսաբանվում, եթե դրանց հիմքում քաղաքական հաշվարկներ չկան, սակայն այս դեպքում պաշտոնական հաղորդագրություն եւ անգամ լուսանկար տարածվեցին։ Պատահական չէ, որ ԱՄՆ պաշտոնյայի այցից հետո ՔՊ-ականների մոտ տրամադրություններ փոխվեցին։ Ընդամենը մեկ օր առաջ՝ մայիսի 20-ին, ՔՊ խմբակցության փակ նիստում ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հիշեցրել էր սրբազան շարժման վերաբերյալ հրահանգը, որ պետք է զուսպ լինել, չծաղրել, չցինիկանալ, իսկ մեկ օր անց մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, «քլնգում» էին շարժումն ու առաջնորդ Բագրատ սրբազանին:



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում