Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:38 23-05-2024

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները սադրում են Լեո Նիկոլյանին, ապա հրում ու վայր են գցում

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում Հայաստանի գործող իշխանությունները արգելել են մուտք գործել Հայաստան և ով «Զվարթնոց» օդանավակայանում տևական ժամանակ գտնվելով հացադուլի մեջ՝ առողջական ծանր վիճակում է, այսօր բռնության է ենթարկվել հենց օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Օդանավակայանի աշխատակիցները, իշխանությանը հաճոյանալու նպատակով, սկսում են վիրավորել Լեո Նիկոլյանին, որպեսզի նա կորցնի ինքնատիրապետումը և կոնֆլիկտ հրահրվի՝ նրան ձերբակալելու և արտաքսելու համար, սակայն Նիկոլյանը սադրանքին տեղի չի տալիս, փորձում է խուսափել կոնֆլիկտային իրավիճակից։ Դրանից հետո օդանավակայանի աշխատակիցներից մեկը դիտմամբ հրում ու վայր է գցում հացադուլի պատճառով առանց այն էլ առողջական վատ վիճակում գտնվող Նիկոլյանին։ Նա ընկնում է գետնին և չի կարողանում տեղից շարժվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում