Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:15 22-05-2024

Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․, ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:

21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։

Ժողովուդ օրաթերթը ներկայացնում է իրական պատկեր
Աղքատության թվային պատկերը հետեւյալն է
• 2018թ․ – 23.5%
• 2019թ․ – 26.4%
• 2020թ․ – 27%
• 2021թ․ – 24․8%
• 2022թ․ – 24․8 %
2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։
Աղքատության մակարդակը, ըստ աղքատության վերին գծի, հետեւյալն է․
• 2019թ․ – 43,8%
• 2020թ․ – 47,6%
• 2021թ․ – 45,7%
• 2022թ․ – 41,3%
Ծայրահեղ աղքատությունը 2022թ․ կազմում է 1․2 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին