Արտաքին 2 տարի առաջ - 15:55 19-05-2024

Գերմանիայի ՊՆ ղեկավարը հավելյալ 3,8 միլիարդ եվրո է խնդրում Ուկրաինայի համար

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը կառավարությունից ևս 3,8 միլիարդ եվրո է խնդրել Ուկրաինային օգնելու համար, գրում է Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Փոխանցում է Tert.am-ը։

«Bild-ի տվյալներով՝ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի ղեկավարած գերատեսչությունը հայտնել է ընթացիկ ֆինանսական տարվա ընթացքում Ուկրաինային 3,8 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնության կարիքի մասին»,- ասվում է հոդվածում։

Հավելյալ օգնության խնդրանքը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի հունիսին։

Հրատարակության տվյալներով՝ հաջորդ տարի Բունդեսվերը կարող է բարձրացնել Ուկրաինային ռեկորդային 15 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու հարցը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է