Ներքին 2 տարի առաջ - 21:37 14-05-2024

Սեփական ժողովրդին չլսող իշխանությունը հանցավոր է և պետք է պատիժ կրի

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն ընթացքի մեջ է՝ ընդգրկելով հասարակության նորանոր խմբեր։
Ինչպես նախընթաց հայտարարել էր Բագրատ արքեպիսկոպոսը՝ նախընտրելի հանգուցալուծումը գործող վարչապետին Սահմանադրությամբ նախատեսված անվստահության հայտնումն է՝ վարչապետի թեկնածուի առաջադրմամբ։

Մայիսի 14-ի օրն անփոփելիս՝ Սրբազանն ասել է․ «Մայիսի 15-ի որոշակի ջրբաժան կա, կհասկանանք` 15-ին ինչ է տեղի ունենում եւ անմիջապես կասեմ, թե ամսի 16-ին ինչ ենք անելու»։ Սրբազանը նկատի ունի այդ օրն ավարտվող «սահմանազատման» պրոցեսը և ըստ էության՝ Ադրբեջանին հայկական տարածքների հանձնման ամբողջացումը։

Բագրատ Սրբազանը նաև հայտարարել է՝ «Եթե մեր որդեգրած գործողությունները չսթափեցնեն այս իշխանություններին՝ ուրեմն գործ ունենք հանցագործ խմբի հետ»։

Սա այն հայտարարությունն է, որ ինքն էլ կարևոր նշանակություն ունի, քանի որ այս օրերին իշխանությանը տրված բազմաթիվ հնարավորությունները ոչ մի հանդիպակաց քայլի չեն հանգեցրել։ Դրան գումարած, ինչպես ասացինք, հակասահմանադրական «սահմանազատման» գործընթացը հասնում է այս փուլի ավարտին, և քանի որ կառավարող խմբակը ոչ միայն չի կատարում երկրի հողերի հանձնմանը հակընդդեմ ժողովրդի կամքը, այլ նաև կապ չի ստեղծում արդար բողոքի պայքար տանող մարդկանց հետ, ուրեմն հանցավոր այդ վարքը ենթակա է պատժի։

Սրբազանը կարողանում է ամեն օր միբիլիզացնել հանրությանը։ Ճիշտ է, այն դեռևս վիթխարի զանգվածով փողոց դուրս չի եկել, բայց համոզված ենք՝ ցանկացած պահի, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա՝ մարդիկ լսելու են համապատասխան կոչը և կատարելու են այն գործողությունը, որ ակնկալվում է նրանցից, քանի որ դա է պահանջում երկրի շահը։

Առայժմ ընթանում են բանակցություններ, քննարկումներ՝ այս իշխանության հեռացման հարցն օրենքի շրջանակներում հանգուցալուծելու համար։ Հրապարակում հավաքված մարդկանց ներկայացվել են դիվանագիտական, քաղաքական-հասարակական կառուցակարգեր․ դրանք անպայմանորեն կկիրառվեն նոր իշխանության ժամանակաշրջանում։ Կարևորն այն է, որ մարդիկ սպասում են Սրբազանի հետ հանդիպմանը, նրանց պետք է լսել Բագրատ Գալաստանյանի առաջնորդող խոսքը։ Եվ վստահաբար՝ Սրբազանին էլ պետք է մարդկանց հավանությունը, որը ոգեշնչող և հետագա գործողությունների համար հիմքեր ստեղծող է։

Առաջիկա օրերը վճռորոշ են լինելու գործողությունների ընդլայնման, թիրախների վերջնական որոշման և դեպի դրված նպատակակետերը շարժվելու համար։

Մեծ խանդավառությունը, որ կա հասարակության շրջանում, պետք է իր պտուղները տա՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության և պատասխանատվության ենթարկելու տեսքով։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ