Ներքին 2 տարի առաջ - 20:27 14-05-2024

Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը Պետդումայում հայտնել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուս պաշտոնյան տեղեկացրել է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունում ստեղծվել է սահմանապահ վարչություն, որն իրավասու կլինի Հայաստանում ապահովել սահմանային անվտանգությունն իրանական և թուրքական հատվածներում։

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև այն աշխատանքը, որն իրականացրել է ռուսական կողմը՝ խաղաղություն հաստատելու ուղղությամբ, հայտնեմ, որ 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված համաձայնության շրջանակում հայկական կողմը դիմել էր մեզ՝ խնդրելով աջակցել և ՌԴ սահմանապահ ստորաբաժանումներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի այդ կերպ լուծվեին որոշ հատվածներում եղած խնդիրները, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը որոշված չէ։ Մենք համաձայնեցինք և ժամանակավոր օպերատիվ խմբերի միջոցով տեղակայեցինք 11 հենակետ, որոնց շնորհիվ լուծվում էին ինֆորմացիոն կոնտակտների հետ կապված խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև լոկալացվում էին կոնֆլիկտային իրավիճակները»,- հայտնել է Բորտինկովը։

Նրա տեղեկացմամբ՝ ընդհանուր իրավիճակում տեղի ունեցած փոփոխություններից, ինչպես նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի վերջին հանդիպումից հետո հայկական կողմը հանդես եկավ խնդրանքով, որպեսզի ռուսական ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերվեն հայ-ադրբեջանական շփման գծից։

«Միևնույն ժամանակ հայկական կողմը խնդրեց փակել ռուսական սահմանապահ ուժերի կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերահսկվող սահմանային անցակետը, ինչը կանենք մոտ ժամանակում։ Այդուհանդերձ մեր ներկայությունը Հայաստանում կմնա, քանի որ հայկական կողմը խնդրել է, որպեսզի մենք շարունակենք մեր գործառույթների իրականացումը Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններին»,- ասել է Բորտինկովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը