Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Միտք 2 տարի առաջ - 22:30 09-05-2024

«Հակառուս» Փաշինյանի ֆենոմենը. ինչքան բարձրացնում է ՀՀ-ի ինքնիշխանությունը, այնքան իջեցնում է այն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը կանգնում է սեփական իշխանությունը կորցնելու վտանգի առաջ, փորձում է իրենից հակառուս գործչի կերպար կերտել և նմանատիպ թեզեր դաշտ նետել՝ հանրության իրենից դժգոհ, բայց միևնույն ժամանակ ընդգծված հակառուսական տրամադրություններ ունեցող հատվածին իր շուրջը միավորելու համար։ Պետք է ընդունենք, որ նրա մոտ դա ստացվում է և Փաշինյանը կարողանում է հանրության այդ հատվածին համոզել, որ իր դեմ պայքարում են բացառապես ՌԴ-ի աջակցությունը վայելող ուժերը, ուստի եթե ինքը հեռացվի իշխանությունից, ապա ՀՀ-ում ռուսական ազդեցությունն անհամեմատ մեծանալու է։

Հայաստանում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում էր Զվարթնոց միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը, այն ներկայացվում գործող իշխանությունների հակառուսական քաղաքականության համատեքստում։ Այս ֆոնին հարց էր առաջանու, թե օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումից հետո ինչպիսի ճակատագիր է սպասվում հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին տեղակայված ռուսական սահմանապահ ուժերին, ինչպես նաև Գյումրու 102-րդ ռազմաբազային։

Գործող իշխանությունների առավել պսևդոարևմտամետ քարոզիչները հանրությանը վստահորեն համոզում էին, որ ռուսական ռազմական ներկայությունն առաջիկայում ՀՀ-ից ամբողջովին դուրս է բերվելու։ Վերջիններս այս թեզերն առավել ջանասիրաբար տարածում էին հատկապես ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձրաստիճան գագաթաժողովից առաջ, պնդում, որ ապրիլի 5-ին ՀՀ-ն ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստանալու։ Սակայն, երբ հայտնի դարձավ, որ արևմուտքը միայն խորհրդանշական ֆինանսական աջակցություն՝ 270 մլն եվրո և 65 մլն դոլար է խոստացել, իշխանական քարոզիչները լռեցին։

Նախօրեին Մոսկվայում կայացավ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ կողմերը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ։ «Փաշինյանն ասել է, որ ներկայում փոփոխված պայմանների պատճառով ՌԴ զինվորականների տեղակայման անհրաժեշտություն այլևս չկա: Ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ ռուս զինվորներն ու սահմանապահները Հայաստանում տեղակայվել էին 2020 թվականի աշնանը՝ ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ։

Դմիտրի Պոսկովը չէր մոռացել հիշեցնել, որ պաշտոնական Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ-ի սահմաններին։ Եթե Պեսկովի հայտարարությունը դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա նա հայ հանրությանն ասաց, որ ի հեճուկս գործող իշխանությունների կողմից գեներացվող հակառուսական տրամադրությունների և Թուրքիայի և Իրանի հետ սահմաններից ռուս զինվորականներին դուրս բերելու ակնկալիքներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ ՀՀ-ն ի զորու չէ վերահսկել այդ սահմանների անվտանգությունը և խնդրել, որ ռուս զինվորականները շարունակեն այնտեղ մնալ։

Հայաստանի 5 մարզերից և Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման լուրը հանրությանը շտապել էր հայտնել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից: «Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Կոնջորյանը՝ ոչ մի կերպ չանդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ-ի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն իրենց ներկայությունը Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանին։

Այսպիսով՝ թեև ողջունելի է, որ ի վեջրո մեկնարկում է Հայաստանի 5 մարզերից և Զվարթնոց միջազգային օդանավակայանից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման գործընթացը, որոնց տեղակայմամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իջեցրել էր ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակը, սակայն մտահոգիչ է, որ նույն Փաշինյանը խնդրել է, որ ռուս սահմանապահները շարունակեն մնալ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին, իսկ Մոսկվան էլ իր պարտքն է համարել հայ հանրությանն իրազեկել այդ մասին։

Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից տպավորություն է ստեղծում, որ ինքը բարձրացնում է ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակը, որն այս դեպքում ինքն էր իջեցրել, սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ իրականում դա արվում է այդ մակարդակն ավելի իջեցնելու և ՌԴ-ից ունեցած կախվածությունը մեծացնելու ճանապարհով, ինչն էլ հերթական անգամ ի չիք է դարձնում այն միֆը, թե, իբր Հայաստանի գործող վարչապետը հակառուս ու անկախական գործիչ է։

Նկատենք, որ պաշտոնական Մոսկվան նախկինում երբեք բաց տեքստով չէր հայտարարել, որ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ռուս զինվորականները գտնվում են ՀՀ-ի խնդրանքով և հայ հանրությանն իրազեկել, որ սեփական իշխանություններն, ի հեճուկս իրենց հայտարարությունների, ի զորու չեն անգամ ապահովել հարևան 2 պետությունների հետ սահմանների անվտանգությունը, որոնց հետ հակամարտության մեջ չեն։ Այլ կերպ ասած սա Մոսկվայի հայելային պատասխանն էր Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս ու իր թիմակիցների հակառուսական հայտարարությունների և գործողությունների համար, որոնցից ռուսական կողմը մեծ հաշվով լուրջ վնասներ չի կրում։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին