Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:00 09-05-2024

Ֆեյքեր և ապատեղեկատվություն․ ինչպես է իշխանությունը թիրախավորում Բագրատ Սրբազանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած վերկուսակցական շարժումը, որն օրեցօր ավելի մեծ թափ է հավաքում ու մոտենում մայրաքաղաքին, ինչպես նաև իշխանականների շրջանում խորը վախեր ու անհանգստություններ է առաջացնում։ Վերջիններս գիտակցում են՝ շարժումը պետք է կապիտալիզացվի և անխուսափելիոերեն հանգեցնի Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը։

Գաղտնիք չէ, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը սկզնական օրերից թիրախավորվում է իշխանական ու մերձիշխանական գործիչ-փորձագետների և վերջիններիս կից լրատվամիջոցների կողմից։ Civilnet-ը դեռևս ապրիլի 30-ին էր պարզել, որ Տավուշում ցույցերի մեկնարկից ի վեր՝ ապրիլի 20-ից մինչև ապրիլի 30-ը, իշխանամետ լրատվամիջոցների կողմից Բագրատ Սրբազանին թիրախավորող մի քանի տասնյակ հրապարակումներ են կատարվել, որոնց իշխանամետ մյուս լրատվամիջոցների կողմից արագությամբ արտատպվել ու տարածվել են։

Հատկանշական է, որ Բագրատ Սրբազանի անձի ու գործունեության վերաբերյալ այնքան կեղծ ու մանիպուլյատիվ հրապարակումներ են կատարվել, որ դրանք արդեն անգամ գործող իշխանությունների անվերապահ աջակիցներին չեն համոզում։ Արդեն վերջին օրերին, երբ Սրբազանի գլխավորած երթը մոտենում է Երևանին, իշխանական քարոզչամեքենեն գործի է դրել իր վերջին զենքը․ երեկ օրվա կեսից և այսօր վաղ առավոտից մի շարք ֆեյսբուքյան էջերի կողմից կրկին Բագրատ Սրբազանին թիրախավորող հրապարակումներ են տարածվում, ընդ որում այդ հրապարակումների համար միացվում է վճարովի գովազդ, որպեսզի դրանք ավելի լայն տարածում ստանան։

Իշխանական Civic.am լրատվականի ֆեյսբուքյան էջերից մեկում՝ C News-ում, Սրբազանին թիրախավորող 4 հրապարակումներ համար Civic.am-ի կողմից միացվել է վճարովի գովազդ, որոնք ավելի ուշ հանվել են։

Վճարովի գովազդի մասին վկայում են հիշյալ հրապարակումների ստացած հավանությունների և մեկնաբանությունների քանակը․ եթե այս էջի սովորական հրապարակումներն ունենում են մի քանի հավանում, ապա Սրբազանին թիրախավորող և գովազդ պարունակող հրապարակումների հավանությունները գերազանցում են 2 հազարը, ընդ որում այս էջի հավանումները 157-ն են, հետևորդները՝ 326-ը։






Նշենք, որ այս նույն էջը ակտիվ գործում էր նաև Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանում, այնտեղ հրապարակվում էին ընդդիմադիր թեկնածուներին թիրախավորող նյութեր՝ կրկին վճարովի գովազդով։ Կից ներկայացնում ենք Երևանի քաղաքապետի նախկին թեկնածուներ Հայկ Մարությանին և Մանե Թանդիլյանին թիրախավորող ծաղրանկարը, որի հավանությունների և այլ ռեակցիաների քանակը գերազանցում է 4400-ը։

Ստորև ներկայացնում ենք նաև այս էջի կողմից կատարված մի քանի այլ գրառում, որոնց համար վճարովի գովազդ չի միացվել․




Սրբազանին թիրախավորող և վճարովի գովազդ պարունակող նյութերն ակտիվորեն տարածվում են նաև Armenian News էջի կողմից։ Այս էջի հավանումները 299-ն են, հետևորդները՝ 624, սակայն Սրբազանին և նախորդիվ ընդդիմադիր գործիչներին թիրախավորող հրապարակումներն ունեն մի քանի հազար հավանում, ինչը փաստում է, որ այս հրապարակումների համար կիրառվել է վճարովի գովազդ։





Նշենք, որ այս էջը ստեղծվել է ՝ 2021-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ հունիսի 8-ին։ Չնայած այդ օրերի հրապարակումները էջից բացակայում են, սակայն էջը ակտիվացել է 2023-ի ավագանու ընտրությունների քարոզարարշավի շրջանում, թիրախավորել ընդդիմադիր գործիչներին, իսկ այժմ վերջինիս թիրախում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն է։

Այսպիսով՝ գործող իշխանությունների և նրանց աջակիցների կողմից կրկին գործի են դրվել ֆեյք ալիքներն ու դրանցով տարածվում են իրականությանը չհամապատասխանող և տվյալ դեպքում Բագրատ Սրբազանին թիրախավորող հրապարակումներ։ Դատելով այս և բազմաթիվ այլ էջերում տեղ գտած նույնաբովանդակ ու վճարովի գովազդ պարունակող հրապարակումներից՝ պետք է փաստենք, որ դրանք ղեկավարվում են նույն կենտրոնի կողմից ու նպատակ ունեն թիրախավոել բոլոր այն անձանց, որոնց գործողությունները վտանգներ են ստեղծում գործող իշխանությունների համար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ